Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտեց առաջին ուսումնամարզական հավաքը
СПОРТՀայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականն ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Արեգ Վաթյանի գլխավորությամբ հայ պատանիներն անցկացրել են մի շարք ստուգողական հանդիպումներ:
Անցկացրած 5 հանդիպումներից 3-ում Հայաստանի ընտրանին հաղթել է մրցակիցներին: Արեգ Վաթյանը տեղեկացրեց, որ հավաքին մասնակցել են բացառապես hայաստանաբնակ խաղացողներ:«Այս տարիքային խմբում ունենք տաղանդավոր տղաներ նաև արտասահմանում, սակայն այս փուլում հավաքականում հանդես են գալիս միայն հայկական թիմերում ելույթ ունեցող խաղացողներ: Եվրոպայի առաջնությունից առաջ կունենանք համալրում նաև արտասահմանից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Վաթյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



