Քուվեյթը մտադիր է ԱՄՆ-ից 28 կործանիչ գնել
МЕЖДУНАРОДНОЕՔուվեյթը չի հրաժարվում ԱՄՆ-ից Boeing ընկերության F/A-18E/F Super Hornet տեսակի 28 բազմագործառույթ կործանիչ գնելու մտադրությունից, այդ օդանավերի իր հնացած պարկը թարմացնելու համար, հայտնել է Քուվեյթի լրատվական գործակալությունը, վկայակոչելով Քուվեյթի ՊՆ ներկայացուցիչ գեներալ մայոր Լաֆի ալ Ազեմիին։
«Այս գործարքը նախատեսում է, որ մատակարարը Քուվեյթից կգնի Hornet հին կործանիչները։ Գործարքի արժեքը չի գերազանցում հինգ միլիարդ դոլարը»,- նշել է Ալ Ազեմին։
Այս ամիս ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Քուվեյթին կործանիչներ վաճառելուն։ Տարեսկզբին Քուվեյթի խորհրդարանը կողմ էր քվեարկել բանակի համար նոր սպառազինում գնելու նպատակով 10 մլրդ դոլար հատկացնելուն։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



