Ավարտվեցին «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը
СПОРТՎոլեյբոլի տղաների մրցաշարով ավարտվեցին ՀՀ 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վոլեյբոլի տղաների մրցաշարի եզրափակիչ խաղերով ավարտվեցին ապրիլին մեկնարկած 4 խաղային ձևերից (ֆուտզալ, հանդբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ) տղաների և աղջիկների շրջանում 7 առաջնություններ ընդգրկած «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված խաղերին մասնակցեցին պետական և ոչ պետական 15 բուհերի 1000-ից ավել ուսանողներ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզասրահում կազմակերպված վոլեյբոլի մրցաշարի տղաների առաջնությունում հաղթողի գավաթի համար մրցում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարանի (ՃՇՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) թիմերը: Թեժ պայքարից հետո 2-1 հաշվով հաղթող ճանաչվեց ՃՇՀԱՀ-ի թիմը, ՀԱՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջնությանը մասնակցում էին 8 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում՝ 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. երկրորդ տեղÕ ¨ զբաղեցրած թիմը ստացավ պատվոգիր, իսկ առաջինը`գավաթ և պատվոգիր: Խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում խաղային մարզաձևերի մասսայականացմանը:
Նշենք, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը իրականություն դարձան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում: