Վարչապետը «խաղի նոր կանոններ» է սահմանել. «Հրապարակ»
ПОЛИТИКА«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարությունում բոլոր նախարարների հետ հանդիպման ժամանակ չի թաքցրել իր դժգոհությունը։ Նա «խաղի նոր կանոններ» է սահմանել, որոնցից մեկով պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարների հետ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով հաշվետվություններ ներկայացնել, յուրաքանչյուր նախարար պետք է զեկուցի մեկ ամսվա ընթացքում իր ղեկավարած ոլորտում արձանագրված հաջողությունների ու խնդիրների մասին։ Նաեւ ռեֆորմներ ներկայացնի, թե ինչով է հնարավոր եղել աջակցել իր ոլորտում ներդրումների դյուրացմանը կամ, առհասարակ, ներդրումներ ներգրավելուն։ Վարչապետի դժգոհությունը հիմնականում եղել է ոչ ճկուն մտածողության հետ կապված, նա հորդորել է անընդհատ պրպտել, ներդրողներ գտնել, փող բերել։ Հատուկ զգուշացվել են քաղաքացիներին ծառայություններ մատուցող գերատեսչությունները, հորդորել են նրանց բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



