Հալեպում շուրջ 20 հազար մարդ է լքել իր տունը վերջին 72 ժամում
ОБЩЕСТВОՀալեպում, որտեղ մարտեր են ընթանում, շուրջ 20 հազար սիրիացիներ են լքել իրենց տները վերջին 72 ժամում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ժնեւի կենտրոնակայանում:
«Ըստ գնահատումների՝ օգոստոսից ի վեր Հալեպում շուրջ 60 հազար մարդ հարկադրված Է եղել լքել իր տունը: Քսան հազարը փախել Է վերջին 72 ժամում»,- նշված Է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Ընդգծվում Է, որ Հալեպի արեւմտյան մասում ակտիվ մարտերի շրջաններից հեռացել Է ավելի քան 40 հազար մարդ, իսկ քաղաքի արեւելքում «ինտենսիվ գրոհները» հանգեցրել են այն բանին, որ «քսան հազար մարդ, հաղորդումների համաձայն՝ փախել Է տարբեր ուղղություններով՝ փնտրելով անվտանգություն»:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



