Մերկելը դեմ Է արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելուն
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով իր Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության անդամների առջեւ, հայտարարել Է, որ դեմ Է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ այդ երկրի հետ նոր բանակցություններ սկսելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Գործակալությունը հղում Է անում Bild թերթի տեղեկատվությանը, որի համարը լույս Է տեսնելու նոյեմբերի 30-ին: Ինչպես նշել Է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, որոնք ներկա են եղել կուսակցական ժողովին, դա նշանակում Է, որ քննարկումները փաստորեն ավարտված են:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում հավանություն Է տվել այն բանաձեւին, որը կոչ Է անում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, ինչը խիստ հակազդեցություն Է առաջացրել Անկարայում: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով՝ փաստաթուղթն իր երկրի համար իրավական ոչ մի ուժ չունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



