Վիետնամի նախագահը 4,2 հազար կալանավորների համաներում է հայտարարել
ОБЩЕСТВОՎիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) նախագահ Չան Դայ Քուանգն 4,2 հազար բանտարկյալների համաներման որոշում Է ստորագրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հանոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել Է պետության ղեկավարի դիվանատան (վարչակազմի) ղեկավարի առաջին տեղակալ Զյանգ Շոնը:
Առաջիկա ամանորյա տոների առթիվ համաներվողների անվանացուցակներն արդեն ներկայացվել են երկրի ուղղիչ հիմնարկություններին եւ, սկսած դեկտեմբերի 1-ից, նրանք, ովքեր ներում են ստացել, կսկսեն ազատ արձակվել:
Ընթացիկ տարում սա արդեն երկրորդ համաներումն Է Վիետնամում: Սեպտեմբերի 2-ին երկրում նշվող Անկախության օրվա առթիվ օգոստոսին համաներում ստացան շուրջ 25 հազար բանտարկյալներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



