Բրազիլական ակումբի` ավիավթարից ողջ մնացած ֆուտբոլիստը մահացել է հիվանդանոցում
СПОРТՔիչ առաջ հայտնի է դարձել, որ Կոլումբիայում ավիավթարից ողջ մնացած բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Մարկոս Դանիլոն մահացել է հիվանդանոցում: Հաղորդում է Globo Esporte-ն:
Ինքնաթիռի կործանումից հետո Դանիլոյին, որը լուրջ վնասվածքներ էր ստացել, տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկներին, սակայն չի հաջողվել փրկել 31-ամյա ֆուտբոլիստի կյանքը:
Դանիլոն «Շապեկոենսեի» այն երեք ֆուտբոլիստից մեկն էր, որ ողջ էր մնացել. փրկվածների թվում են Ալան Ռուշելն ու Ջեքսոն Ֆոլմանը:
Հիշեցնենք, որ «Շապեկոենսեն» Բրազիլիայից մեկնում էր Կոլումբիայի Մեդեյին քաղաք` նոյեմբերի 30-ին Հարավային Ամերիկյան գավաթի եզրափակչի շրջանակներում «Ատլետիկո Նասյոնալի» դեմ մրցելու: Ինքնաթիռը Բրազիլիայի Շապեկո քաղաքից մեկնել էր Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաք, որտեղ կարճատև վայրէջքից հետո ուղղություն էր վերցրել դեպի Կոլումբիա: Ըստ վարկածներից մեկի՝ ավիավթարը տեղի է ունեցել ինքնաթիռում առկա էլեկտրական խնդիրների պատճառով: