Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Բնապահպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից

ОБЩЕСТВО

ՀՀ բնապահպանության նախարարությունն ուղերձ է հղել` կոչ անելով Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ուղերձում ասվում է. 

«Հարգելի հայրենակիցներ,

Դեռ  թարմ են հիշողությունները, թե ինչպես Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին, երբ Արցախյան ազատամարտում պայքարող, տնտեսական և սոցիալական լուրջ դժվարություններին դիմակայող մեր երկրի բնակչության  սոցիալական խնդիրները մեծապես մեղմվեցին Սևանա լճի սիգի պաշարների շնորհիվ: Այն դժվարին տարիներին սիգի պաշարը,  ըստ էության,  լուծեց ռազմավարական խնդիր: Հետագա տարիներին սիգի քանակի կտրուկ նվազումը պետական լիազոր մարմինների համար հրամայական դարձրեց պաշարների պահպանմանը  և վերականգնմանն ուղղված  պարբերական գործողությունների իրականացումը: Դրանք տալիս են սպասվող արդյունքները, և այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի  ուսումնասիրություններն արձանագրել են սիգի պաշարների զգալի բարելավում, սակայն դրանք դեռևս արդյունագործական պաշարների մակարդակի չեն հասել:

Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: ՀՀ բնապահպանության  նախարարության,  ՀՀ ոստիկանության,  ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները,  ստորագրված համատեղ ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 1-ից արգելքի ռեժիմի պահպանմանն ուղղված  միջոցառումներ  են իրականացնելու:

Որսի արգելքի միջոցառումները թույլ կտան Սևանա լճում ունենալ սիգի  արդյունագործական որսի չափաքանակ, ինչն առաջիկայում պետությանը հնարավորություն կտա տեղի բնակչությանը տալ արդյունագործական որսի թույլտվություն: Սա իր հերթին ապօրինի որս իրականացնողներին հնարավորություն կընձեռի հրաժարվել օրենքին հակասող անպատվաբեր գործողություններից: Մյուս կողմից էլ օրինական որսը հնարավորություն կստեղծի հստակ հաշվարկել ձկան չափաքանակը և կարգավորել այն, ինչն անհնար է ապօրինի որսի առկայության դեպքում: Որսի արգելքի այս կարճ ժամանակահատվածը նպատակ է հետապնդում տեղի բնակչության համար լուծել սոցիալական խնդիրներ` ապահովելով ձկան երկարաժամկետ արդյունագործական  որսի պաշարներ, իսկ Հանրապետության ողջ բնակչությունը հնարավորություն կունենա կայուն կերպով օգտվել Սևանի բարիքներից:

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Նմանատիպ դեպքերի հայտնաբերման դեպքում մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում չգնել ապօրինի որսած և վաճառվող սիգ, որի մի զգալի հատվածը կարող է լինել նաև նախկինում որսած և սառնարաններում պահված խմբաքանակից: Հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ ենք անում աջակցել որսի արգելք ի միջոցառումների իրականացմանը:  Ձկան ապօրինի վաճառքի և որսի յուրաքանչյուր դեպքի ականատես լինելու դեպքում, քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել ՀՀ բնապահպանության նախարարության Թեժ գիծ (հեռ. 011-818-559) կամ ՀՀ ոստիկանություն»:

IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?