Հոլիվուդյան հայտնիներից ովքե՞ր են լավագույն հայրիկ կոչման հավակնորդները
ЛАЙФPeople.am- ը գրում է.
Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչը կարող է միավորել մոլորակի ամենահամարձակ և սեքսուալ տղամարդկանց։ Վառ արտաքինը, կարողությունը, փառքը։ Եվ ոչ միայն։ Նրանց կարող է միավորել սեփական երեխաների հանդեպ սերը։ Շատ աստղեր մեծ հաճույքով ժամանակ են անցկացնում իրենց փոքրիկների հետ և հպարտանում նրանցով։
Էշթոն Քաթչերը շուրջ մեկ տարի առաջ է հայր դարձել և խելագարվում է իր դստեր՝ Ուայթթ Իզաբելի համար։ Էշթոնը խոստովանում է, որ ավելի մեղմ է դարձել երեխայի ծնունդի հետո, ավելի հաճախ է լինում տանը, մշտապես փոքրիկին գրկում և նույնիսկ փոխում նրա տակդիրը։
Դեյվիդ Բեքհեմը վաղուց հայտնի է՝ որպես օրինակելի հայր, բայց դստեր ծնունդից հետո նա իրեն սկսել է ավելի երջանիկ զգալ։ Չնայած նա ուներ երեք որդի, բայց չէր դադարում երազել դստեր մասին։ Բեքհեմ ընտանիքի արքայադստերը՝ Հարպեր Սեվենին, Բեքհեմը ձեռքերի վրա է տանում, սիրում և գուրգուրում։
Մեթյու Մակկոնահին հրաժեշտ է տվել ամուրիական կյանքին և արդեն հասցրել երեք երեխա ունենալ՝ երկու որդի, մեկ դուստր։ Դստերը նա անսահման է սիրում և պատրաստ է բաց չթողնել նրան անգամ մեկ քայլ հեռու։ American Cinematheque Award մրցանակաբաշխությանը աղջիկը վազել է հոր հետևից դեպի բեմը, ինչը հուզել է ներկա հանդիսատեսին։
Հյու Ջեքմանը սիրահարված է մեկ կնոջ արդեն շուրջ 20 տարի։ Դեբորա Լի Ֆերնեսի հետ ամուսնության ընթացքում նրանք որդեգրել են երկու երեխա, որոնց հետ Հյուն մեծ հաճույքով ժամանակ է անցկացնում։
Բեն Աֆլեքը երեք երեխաների հայր է դարձել Ջենիֆեր Գարների հետ ամուսնանալուց հետո։ Բենը խոստովանում է, որ ավելի քիչ ժամանակ է անցկացնում երեխաների հետ, քան Ջենըբայց ձգտում է վերականգնել բաց թողածը, երբ վերադառնում է նկարահանումներից։
Քրիս Հեմսվորթը խոսոտվանում է, որ լիովին հավատարիմ է իր կնոջը և պաշտում է իր երեք երեխաներին՝ երեքամյա Ինդիա Ռոուզին և մեկամյա երկվորյակներ Տրիստանին և Սաշային։ Դերասանը հաճախ է փոքրիկներին զբոսանքի տանում, Նրա կինը՝ Էլզան, իր հերթին, խոստովանում է, որ ամուսինը ավելի լավ է լեզու գտնում երեխաների հետ, քան ինքը։
Մարկ Ուոլբերգը չորս երեխաների երջանիկ հայր է։ Նրա ամենափոքրիկ դուստրը՝ 5-ամյա Գրեյսը, չափազանց նման է հայրիկին և նրա խոստովանության համաձայն՝ կապված է նրա հետ բոլորից շատ։










