Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀԿ–ն կուսակցական ֆունկցիոներների համակարգ է

ИНТЕРВЬЮ

Մեր հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը.

– Պարոն Բոզոյան, վարչապետ Կարեն Կարապետյանը անդամագրվել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Ինչպե՞ս եք նրա այդ քայլը մեկնաբանում:

– Խաղի տրամաբանությունը հանգեցրեց նրան, որ նա, որպես գործող վարչապետ, բնականաբար չէր կարող քաղաքական դաշտից դուրս մնալ երկար ժամանակ: Այս քայլով նա կփորձի նույն հանրապետական կուսակցությունում իր դիրքերն ուժեղացնել:

– Վարչապետը հայտարարեց, որ հանրապետական կուսակցությունն ուզում է փոխվել, քանի որ երկրի առջև ծառացած են անվտանգության լուրջ խնդիրներ: Կհաջողվի՞:

– Խորհրդային Միության ժամանակ, երբ փորձեցին վերափոխել կոմկուսը, չստացվեց: Իսկ Չինաստանում դա հաջողվեց ինչ–որ ձևով: Մեր երկրում այսօր հանրապետականի վարկանիշը խայտառակ ցածր է: 16 տարի անց նրա կառավարումից հետո, մարդիկ խիստ հիասթափված են, և շատ դժվար կլինի փոխել կուսակցությունը: Անգամ կասկածում եմ` ընդհանրապես հնարավոր կլինի՞ ինչ–որ բան անել, թե` ոչ:

– Իսկ Կարեն Կարապետյանը կունենա՞ այն քաղաքական կամքը, որպեսզի գնա փոփոխությունների ճանապարհով:

– Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել: Բայց մի բան կարող եմ ասել` առաջին այն քայլերը, որ նա փորձեց անել զուտ տնտեսական իմաստով, հուսադրող էին: Թե ինչ շարունակություն կունենա դա, պարզ չէ: Բայց մի բան հստակ է` եթե որոշել է մտնել կուսակցության մեջ, կփորձի նաև իր դիրքերն ամրապնդել այդ կառույցում, որպեսզի շարունակի իր գիծը: Կհաջողվի՞` ցույց կտա ժամանակը:

– Բայց այդ կուսակցության մեջ են օլիգարխները, մենաշնորհատերերը: Պարադոքս չկա՞: Դիմադրության չի՞ հանդիպի:

– Ես չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ: Բայց հավանականությունը, որ կկարողանա փոխել, շատ մեծ չէ: Սակայն, եթե հաշվի առնենք, որ երկրի վիճակն է բավականին բարդ, ապա օբյեկտիվորեն պետք է սպասենք նաև հակառակ կողմի առաջարկին. իսկ ի՞նչ են առաջարկելու օլիգարխները: Նրանք առաջարկ չունեն:

Սա հիշեցնում է այն ժամանակները, երբ Գորբաչովը քայլեր էր անում, կոմկուսի ներկայցուցիչները դժգոհ էին, բայց իրենք էլ ոչ մի առաջարկ չունեին: Այլ հարց է, որ Գորբաչովին չհաջողվեց կուսակցությունը վերափոխել, ու վերջնարդյունքում պետությունը փլուզվեց: Բայց, ինչպես վերևում ասացի, նույնը հաջողվեց Չինաստանում: Այնպես որ, երկրներ կան որ հաջողվում է, երկրներ կան չի հաջողվում: 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա առավել բարդ է: Որովհետև Հայաստանը, ասենք, ի տարբերություն ԽՍՀՄ–ի և Չինաստանի, խիստ ավտորիտար երկիր չէ: Կա խոսքի ազատություն, մարդիկ կարողանում են տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ստանալ: Նման պայմաններում խիստ վարկաբեկված կառույցը վերափոխելը շատ դժվար է:

– Իսկ սա կարո՞ղ է քաղաքական ինքնասպանություն լինել վարչապետի համար:

– Անշուշտ, այսօր վարչապետի վարկանիշը շատ բարձր է: Բայց երբ կուսակցության մեջ մտնելու որոշում կայացրեց, կնվազի: Սակայն վարկանիշի նվազումը կփոխհատուցվի, եթե կարողանա այդ կուսակցության մեջ իր դիրքերն ամրապնդել և նրա միջոցով որոշակի խնդիրներ լուծել: Սա, իհարկե, բավականին բարդ խնդիր է, որը տեխնոլոգիական իմաստով լուրջ քաղաքական լուծումներ է պահանջում: Նաև ժամանակ է հարկավոր դրա համար:

– Սրանով երկրում միակուսակցական համակարգը առավել չի՞ ամրապնդվում:

– Այսօր իսկ Հայաստանում միակուսակցական համակարգ է: Փաստորեն այն առայսօր միակ կառավարման մոդելն է մեր երկրում, և որը, ցավոք, իրեն չի արդարացնում: Բայց այնպես չէ, որ աշխարհում միակուսակցական համակարգի դրական փորձ չկա: Օրինակ, հետպատերազմյան Ճապոնիայում 60 տարի կառավարում էր մեկ կուսակցություն, և հրաշալի զարգացում ապրեց այդ երկիրը: Կամ Իտալիայում նույն կուսակցությունը 45 տարի հաջողությամբ կառավարեց: Եվ այսպես կարող ենք էլի թվարկել: 

Այսօր Հայաստանի ինտելեկտուալ խավը հանրապետական կուսակցության մեջ չէ: Ավելին` այս կուսակցությունն իրենից ներկայացնում է կուսակցական ֆունկցիոներների մի համակարգ, ուր չկան հասարակության մեջ հեղինակություն վայելող խարիզմատիկ դեմքեր: 

Այնպես որ այս պրոբլեմը կա. ուզած–չուզած Կարեն Կարապետյանը կբախվի այս պրոբլեմին:

Հեղինե Սազանդարյան

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян