Գալուստ Սահակյանը ցավակցել է Բրազիլիայի Պատգամավորների պալատի և Սենատի նախագահներին
ОБЩЕСТВОՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Ռոդրիգո Մայային եւ Դաշնային Սենատի նախագահ Ռենան Կալեիրոսին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Խոր վշտով տեղեկացանք Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ:
Դժվարին այս պահին ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Բրազիլիայի ժողովրդին եւ իշխանություններին, իսկ ավիավթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ոգու արիություն եւ համբերություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:



