Կեղծված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ դեղագործության ճյուղի վրա. ՀՀ վարչապետ
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է դեղերի շուկայի ուսումնասիրությունը և կառավարության նիստին տվեց համապատասխան հանձնարարական: «Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունն երի վրա՝ հանձնարարում եմ ՀՀ առողջապահության նախարարին երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:
Տեղեկատվության պետք է կցվի նաև անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



