Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընդհանուր առմամբ, Հայաստանը բավարարված է ՀԱՊԿ-ի զարգացման ընթացքով. Սերժ Սարգսյան

МЕЖДУНАРОДНОЕ

Ընդհանուր առմամբ, Հայաստանը բավարարված է ՀԱՊԿ-ի զարգացման ընթացքով եւ ակտիվ աշխատանք է տարվում Կազմակերպության ուժային բաղկացուցչի ներուժի բարձրացման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից արդյունքներով լրատվամիջոցներին ուղղված իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ստորեւ ներկայացնում են Սերժ Սարգսյանի ելույթը.

«Բարեւ ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Մենք հենց նոր ավարտեցինք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը, որի ընթացքում քննարկեցինք դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարումը եւ նախանշեցինք գալիք տարվա ծրագրերը: Հայաստանը Տաջիկստանի Հանրապետությունից ստացավ ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել նախագահ Ռահմոնին՝ Կազմակերպությունում արդյունավետ նախագահության համար:

Նիստի արդյունքներով ընդունվել է Հայտարարություն, որում ամրագրված են ՀԱՊԿ ձեւաչափով մեր փոխգործակցության բոլոր հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների գնահատականները:

Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք ՀԱՊԿ-ի զարգացման ընթացքով: Ակտիվ աշխատանք է տարվում Կազմակերպության ուժային բաղկացուցչի ներուժի բարձրացման ուղղությամբ:

Այս տարվա մայիսին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ անցկացվեց ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում: Միջոցառմանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի ամբողջ համակազմը՝ ավելի քան 2.5 հազար զինծառայող, անդամ պետությունների օպերատիվ խմբերը եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբը: Արագ արձագանքման հավաքական ուժերը ի զորու են ըստ իրենց նշանակության արագ արձագանքել ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում մարտահրավերներին ու սպառնալիքներին եւ պատրաստ են ետ մղել զինված հարձակումը, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների դեմ ուղղված ագրեսիան:

Նստաշրջանի արդյունքներով որոշում է ընդունվել ՀԱՊԿ հավաքական օդային ուժերի՝ Կազմակերպության ուժային բաղկացուցչի կարեւորագույն տարրի վերաբերյալ: Համաձայնագիր է ստորագրվել ռազմական եւ այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման ոլորտում համագործակցության մասին: Որոշում է կայացվել երկարացնել Համաձայնագրի գործողության ժամկետը, որը կանոնակարգում է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղային ճանապարհների տեխնիկական ապահովության հարցերը:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ Միացյալ շտաբի ղեկավարի վերաբերյալ, Կազմակերպության գործունեության այլ կազմակերպչական եւ վարչարարական-ֆինանսական հարցերով, հաստատվել է գալիք տարվա բյուջեն:

Ես ներկայացրել եմ առաջիկա տարում Հայաստանի նախագահության առաջնայնությունները, մասնավորապես՝

- ՀԱՊԿ հավաքական ներուժի մեծացում՝ համաձայն Կազմակերպության օրենսդրության եւ ժառանգորդության սկզբունքի հիման վրա:

- ՀԱՊԿ գործունեության հայեցակարգային հիմքերի եւ ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա զարգացում:

- ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման ինստիտուցիոնալ ասպեկտները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման կատարելագործման եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հարցերը:

- ՀԱՊԿ համակարգի ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործում, խաղաղապահ ներուժի մեծացում, ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական համագործակցության խորացում, տարանցման եւ տեղափոխման լոգիստիկ բաղկացուցչի օպտիմալացում:

Մենք մտադիր ենք կենտրոնանալ միջազգային ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը, նեոֆաշիզմի, շովինիզմի եւ այլատյացության այլ ձեւերի դրսեւորումներին համատեղ հակազդման հարցերի վրա: Այս համատեքստում կարեւոր նշանակություն ենք տալիս նաեւ կիբերանվտանգության ոլորտում համատեղ ուժերի ակտիվացմանը:

Համոզված եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ծանրակշիռ ներդրում կլինի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության եւ կայունության ապահովման գործում»:

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян