10 լավագույն վայրերը՝ միայնակ այցելության համար
ЛАЙФMediamag.am- ը գրում է.
Եթե սիրում եք միայնակ ճանապարհորդել, սա ձեզ հաստատ դուր կգա: Ձեզ ենք ներկայացնում 10 լավագույն վայրերը միայնակ ճանապարհորդելու համար:
1. Մելբուրն, Ավստրալիա
Մելբուրնը հիանալի վայր է միայնակ ճանապարհորդելու համար: Ունի հիասքանչ լողափեր, և կյանքը միշտ եռում է այստեղ:
Ավստրալիան ապահով վայր է ճանապարհորդելու համար, այդ պատճառով էլ շատերն են նախընտրում այցելել այստեղ: Ավստրալիան անգլալեզու երկիր է: Եթե տիրապետում եք անգլերենին, խնդիրներ այստեղ չեք ունենա:
Մելբուրնում շրջելը չափազանց հեշտ է: Դու կարող ես ուղղակի քայլել ոտքով, կամ վերցնել հեծանիվ եւ շրջել քաղաքով:
2.Թայիլանդ
Թայլանդն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ: Այստեղ՝ հատկապես հյուսիսային շրջանում, բավականին էժան է ճանապարհորդելը: Կարող եք ճանապարհորդել գիշերային Բանկոնկից մինչև գեղեցիկ լողափեր եւ ջունգլիներ:
3.Բութան
Բութանը մշակութային երկիր է: Այստեղ է գտնվում Գանգղար-Պուենսումը՝ չհաղթահարված լեռնագագաթներից մեկը: Կառավարությունն արգելել է այստեղ լեռնագնացությունը:
Բութան հնարավոր է այցելել միայն նախորոք գրանցվելուց հետո: Ձեր անձնական գիտը ամենուրեք կուղեկցի ձեզ: Բութանում հեռախոսներ, ճանապարհներ, ավտոմեքենաներ եւ էլեկտրականություն չի եղել մինչև 1960-ական թվականները: 2004 թվականին Բութանը դարձավ առաջին երկիրը որտեղ ծխախոտն անօրինական է:
4.Կոստա-Ռիկա
Կոստա Ռիկան հատկապես դուր կգա արկած որոնողներին: Դուք այստեղ երբեք ձեզ միայնակ չեք զգա: Կոստա Ռիկայում երբեք չի եղել հեղափոխություն կամ սոցիալական դասերի միջև պայքար: Կոստա Ռիկայում նույնիսկ բանակ չկա, որովհետև այնտեղ բավականին խաղաղ է:
5.Հոնգկոնգ, Չինաստան
Չնայած Հոնգկոնգն աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկն է, դուք այստեղ կարող եք ունենալ հոյակապ հանգիստ: Այն աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է: Այստեղ կարող ես հանգիստ ճանապարհորդել միայնակ, և չես ունենա լեզվական խնդիր, քանի որ Հոնգկոնգում հիմնականում խոսում են անգլերեն:
Շարունակությունը` այստեղ








