ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ընթացիկ տարում գրանցվել է տուբերկուլյոզի ութ դեպք
ОБЩЕСТВОՀՀ ԱՆ ՔԿՎ պետի հրամանով` տուբերկուլոզով հիվանդացության դեպքերի կանխարգելման, առավել վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում շարժական և ստացիոնար ֆլյուորոգրաֆիկ սարքերի միջոցով յուրաքանչյուր տարի կատարվում են տուբերկուլոզի հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումներ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
2012թ.-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եղել են տուբերկուլոզով հիվանդ 54, 2013թ.-ին` 34, 2014թ.-ին` 35, 2015թ.-ին` 24, իսկ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ` 16 անձինք, ընդ որում` 2016թ. նշված ժամանակահատվածի դրությամբ գրանցված 16 հիվանդներից միայն 8-ի դեպքն է հայտնաբերվել 2016թ. ընթացքում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



