Գործազրկության մակարդակը եվրագոտու տարածքում հասել է 7 տարվա նվազագույնին
МЕЖДУНАРОДНОЕԵվրագոտու տարածքում հոկտեմբերին գրանցված գործազրկության մակարդակը սեպտեմբերի 9.9 տոկոսի համեմատ նվազել է` հասնելով 9.8 տոկոսի: Սա նվազագույն գրանցված ցուցանիշն է 2009-ի հուլիսից ի վեր: Այս մասին հայտնում է Եվրամիության վիճակագրական ծառայության`Եվրոստատի կայքը:
Ինչպես նշվում է Եվրաստատի հաղորդագրության մեջ, ըստ վիճակագրական տվյալների` 2015-ի հոկտեմբերին գործազրկության մակարդակը եվրագոտում կազմել է 10.6 տոկոս:
Եվրամիության տարածքում գործազրկության մակարդակը հոկտեմբերին ևս նվազել է և կազմել 8.3 տոկոս` սեպտեմբերի 8.4 տոկոսի համեմատ:
Հաղորդվում է, որ գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Չեխիայում (3,8%) և Գերմանիայում (4,1%), իսկ ամենաբարձրը` Հունաստանում (23,4%) և Իսպանիայում (19,2%):
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



