ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու դեսանտային նավեր մտել են Միջերկրական ծով
ОБЩЕСТВОՄիջերկրական ծով են մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու դեսանտային նավեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Պենտագոնի կայքում:
Wasp (LHD 1) եւ Whidbey Island (LSD 41) դեսանտային նավերն անցել են Սուեզի ջրանցքով եւ դեկտեմբերի 1-ին մտել Վեցերորդ նավատորմի պատասխանատվության գոտի:
Նավերում գտնվում են 4 հազար զինծառայողներ՝ նավաստիներ եւ ծովային հետեւակայիներ, որոնք բարձր պատրաստության խումբ (ARG) են կազմում:
Wasp նավի հրամանատար Բայրոն Օգդենի խոսքով՝ իրենք Միջերկրական ծովում անվտանգության պահպանման առաքելություն ունեն: «Այս ծովային ուղին կենսականորեն կարեւոր նշանակություն ունի մեր գլոբալ տնտեսության համար, եւ այն անվտանգ Է մնում միասին աշխատող նավատորմերի կայուն փոխհարաբերությունների շնորհիվ»,- ընդգծել Է նա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



