«Ռուսական Բուքեր» մրցանակի դափնեկիր Է դարձել Պյոտր Ալեշկովսկին
ОБЩЕСТВО2016 թվականի «Ռուսական Բուքեր» մրցանակն ստացել Է Պյոտր Ալեշկովսկին՝ «Ամրոց» գրքի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին հայտնել Է մրցանակի ժյուրին: Հաղթողի անունը հայտարարվել Է դեկտեմբերի 1-ին:
Վեց ստեղծագործություններ Էին ընտրվել ընդարձակ ցանկ մտած 24 գործերից: «Ռուսական Բուքերի» դափնեկիրը կստանա 1,5 միլիոն ռուբլի մրցանակ, իսկ ֆինալիստները՝ 150 հազարական ռուբլի:
Այս տարի մրցանակը հանձնել են 25-րդ անգամ: Պարգեւը սահմանվել Է 1992 թվականին բրիտանական Բուքերյան մրցանակի օրինակով: Տարբեր տարիների «Ռուսական Բուքերի» դափնեկիրներ են դարձել Բուլատ Օկուջավան, Լյուդմիլա Ուլիցկայան, Ալեքսանդր Իլիչյովսին, Միխայիլ Ելիզարովը, Վասիլի Ակսյոնովը, Վլադիմիր Մականինը, Միխայիլ Բուտովը:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



