Վիրավոր զինվորների առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
ОБЩЕСТВОԼեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինծառայողների առողջական վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը: Ն րա խոսքով` վիրավորներից մեկը 1997 թվականին ծնված Կարապետ Միքայելյանն է, ով ստացել էր գլխի հրազենային վիրավորում: Մյուս հիվանդը 1993 թվականին ծնված Քաջիկ Բադալյանն է, ով հոսպիտալ էր տեղափոխվել ազդրի ու կոնքի վնասվածքներով:
Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից էլ մեզ հաջողվեց պարզել, որ այդ հոսպիտալ տեղափոխված վիրավորը ոչ թե Գագիկ Պողոսյանն է, այլ Գագիկ Հարությունյանը: Վերջինիս առողջական վիճակի մասին հոսպիտալից հրաժարվեցին որեւէ տեղեկատվություն հաղորդել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



