Քորթնի Քարդաշյանն ու Սքոթ Դիսիկը նորից միասին են
ЛАЙФՔորթնի Քարդաշյանն ու Սքոթ Դիսիկը բաժանումից մեկ տարի անց նորից միասին են: E! News-ի ներքին աղբյուրի փոխանցմամբ՝ զույգը միասին է արդեն չորս ամիս, բայց այդ մասին պաշտոնապես չէր հայտարարվել:

«Քորթնին եւ Սքոթը որոշել են եւս մեկ անգամ փորձել: Նրանք առանձին էին ապրում եւ հասկացան, որ իրենց եւս մեկ հնարավորություն է անհրաժեշտ: Սքոթը պետք է շունչ քաշեր եւ հանգստանար ընտանեկան կյանքից, բայց նա պատրաստ է վերադառնալ Քորթնիի մոտ»,- նշել է Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը եւ հավելել, որ զույգը չի ուզում հարաբերություններում խնդիրներով վնասել երեխաներին:

Հիշեցնենք, որ Քորթնին եւ Սքոթը երեք երեխա ունեն՝ 6-ամյա Մեյսոնը, 4-ամյա Պենելոպան եւ 2 տարեկան Ռեյնը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



