Յունկերը հորդորել է Էրդողանին չմեղադրել Եվրամիությանը
МЕЖДУНАРОДНОЕԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ կատարած այցելության ժամանակ խոսել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշելով, որ Թուրքիան ունի Եվրոպայի կարիքը` Յունկերն անդրադարձել է փախստականներին հետ ընդունելու վերաբերյալ Թուրքիայի հետ ԵՄ կնքած համաձայնագրին`ասելով. «Թուրքիան հետ ընդունման համաձայնագիրը չի չեղարկելու»:
Խոսելով Էրդողանի կողմից հնչեցվող մեղադրանքների մասին` Յունկերը նշել է. «Էրդողանը պետք է դադարեցնի մեզ մեղադրել այն հարցում, որ Թուրքիայի քաղաքացիները չեն կարողանում առանց վիզայի մեկնել Եվրոպա: Եթե Թուրքիան չի կատարում Բրյուսելի պահանջած 72 չափանիշները, դրա պատասխանատուն մենք չենք»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



