Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լյուսի Հայրապետյան. «Այն կանանցից եմ, ում կողքին միշտ պետք է տղամարդ լինի»

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Մոդել Լյուսի Հայրապետյանը, ով միշտ աչքի է ընկնում հետաքրքիր կերպարներով, նկարահանվել է BlogNews-ի համարձակ ֆոտոշարքում և անկեղծ զրույց է ունեցել ազատության սահմանների, տղամարդկանց և հարաբերություններում ունեցած բարդությունների մասին:

2016-11-29 04.05.09 1 copy

- Լյուսի, ֆոտոշարքը բավականին համարձակ է, սակայն լրիվ չես մերկացել: Ո՞րն է քեզ համար բաց տեսարաններում նկարահանվելու սահմանը:

- Ես այս ֆոտոշարքը համարում եմ շատ կրեատիվ: Այստեղ կա զգայունություն, սեքսուալություն, էրոտիկա, սակայն ամեն ինչ չափի մեջ է: Կարծում եմ՝ շատ սիրուն, առանց վուլգարության ներկայացրել եմ գեղեցիկը: Ինձ համար դա է սահմանաչափը:

- Կհամաձայնվե՞ս նկարվել ամբողջությամբ մերկ:

- Միգուցե մի օր նկարվեմ: Ինձ համար դա ծանր երևույթ չէ: Ես բնորդուհի եմ և դրան նայում եմ որպես արվեստ: Ես փողոցում չեմ կանգնել մերկ: Գումարի համար տգեղ, վուլգար չեմ նկարվել, որպեսզի ամաչեմ: Առհասարակ, ես սիրում եմ այն ֆոտոշարքերը, որոնք մի քիչ բաց են:

Մինչ օրս եղել են մերկ նկարահանվելու առաջարկներ, սակայն այն գումարն ու ձևաչափը չի եղել, որ մտածեմ՝ կարելի է համաձայնվել: Համարել եմ, որ չպետք է էժանանամ: Այս անգամ գումարային համագործակցություն չէր, սակայն արվեստ էր, դրա համար սրտովս էր: Մինչ այս ես ոչ մի ֆոտոշարքում այսչափ մերկ չեմ եղել: Եթե մերկանամ, դա կլինի ոչ թե գումարի համար, այլ արվեստի:

2016-11-29 04.04.55 1 copy

- Դու համարձակ աղջիկ ես: Ինչի՞ց են վախենում համարձակ աղջիկները:

- Այո՛, ես շատ համարձակ եմ: Ինձ թվում է՝ բոլոր մարդիկ վախենում են մենակությունից:

Ես հիմա վախ չունեմ, որովհետև տարիների ընթացքում շատ բաներ հաղթահարել եմ իմ մեջ: Հիմա նույնիսկ մենակությունից չեմ վախենում, որովհետև ինձ շատ հետաքրքիր է ինձ հետ:)

- Խոսքումդ հակասություն  կա: Ե՛վ նշում ես, որ բոլորը վախենում են մենակությունից, և՛ այն, որ չես վախենում մենակությունից: Բոլորից տարբերվո՞ւմ ես: Ի՞նչ է դա, եթե ոչ ինքնապաշտպանական ռեակցիա:

- Չէ: Երևի ուղղակի տարիքային է: Այս փուլում ես մենակ եմ ու վախ չունեմ: Ես ներդաշնակ եմ, ինձ հետաքրքիր է ինձ հետ, բայց ինչ վերաբերում է միշտ միայնակ լինելուն, բնականաբար, վախենում եմ դրանից:

Շատ մարդիկ ամուսնանում են կամ ինչ-որ մեկին հանդիպում են, որպեսզի միայնակ չլինեն: Ես դա սխալ եմ համարում: Ճիշտ է, մարդկանց բնորոշ է վախենալ մենակությունից, սակայն ինձ համար ինձ հետ հետաքրքիր է այնքան ժամանակ, քանի դեռ չեմ գտել այն մարդուն, ում հետ ավելի հետաքրքիր կլինի: Իմ կյանքն այնքան սնանկ չէ, որ նեղվեմ առանց ինչ-որ մեկի:

- Դու պարբերաբար նոր հարաբերություններ ես ունենում: Նոր հարաբերություն ես սկսում միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկի հետ ավելի հետաքրքի՞ր է, թե՞ ունեցել ես փուլ, երբ քո մենակությունից փախչելու համար ես սկսել նոր հարաբերություն:

- Ինձ մոտ եղել են նման դեպքեր: Հետո եմ հասկացել, որ այդ հարաբերությունները եղել են, որովհետև ես հոգնել էի մենակ լինելուց: Ես պատկանում եմ կանանց այն տեսակին, ում կողքին միշտ տղամարդ պետք է լինի, չեմ կարողանում երկար մենակ մնալ: Եթե ինչ-որ մեկը կարողանում է ինձ պոկել իմ առօրյայից, հետաքրքրություն մտցնել, ես գնում եմ դեպի այդ տղամարդը:

- Ամենաերկարը որքա՞ն ժամանակ ես մենակ մնացել:

- Վերջին մեկ տարին:

- Այս ընթացքում դու նշանված էիր: Նշանդ հետ տալուց հետո 1 տարի չի անցել:

- Կարելի է ասել, որ այդ փուլում մենակ էի, որովհետև անընդհատ «նշան հետ տալ», վերամիավորվել, էլի կռվել… Ես դա չեմ համարում նորմալ հարաբերություն: Մենք չէինք շփվում այնպես, ինչպես պետք է շփվի զույգը: Դա համարում եմ մենակ փուլ: Էնպես չի, որ ես վիրավորված եմ, ուղղակի երևի վերաարժևորել եմ կյանքը ու գտնում եմ, որ մինչև չլինի արժանի տղամարդ, արժանի՝ շատ կրիտերիաներով, ավելի լավ է՝ մենակ լինեմ:

- Գալիս է մի տարիք, երբ կինը բնազդաբար է ուզում ամուսնանալ, երեխա ունենալ: Մոտ մեկուկես տարի առաջ BlogNews-ին տված հարցազրույցում ասացիր՝ ընտանիք ես ուզում, հիմա խոսում ես քեզ միայնակ լավ զգալու մասին: Ի՞նչ է փոխվել, հիասթափվե՞լ ես:

- Առհասարակ, ես չեմ հիասթափվում, ուղղակի աշխարհայացքս է փոխվում: Հիմա ոչ ոքից ոչինչ չեմ ակնկալում, որպեսզի չհիասթափվեմ: Միգուցե տվյալ պարագայում իմ ակնկալիքներն էին շատ, դրա համար միասին չենք: Հիմա միայնակ եմ, որովհետև չեմ գտնում արժանի մարդու ու չեմ պատրաստվում ինձ սպառել մարդկանց հետ անիմաստ հանդիպումներով: Ունեմ լավ ընկերներ, որոնց հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ:

Ինչ վերաբերում է ամուսնությանը, կար ժամանակ, երբ դա ինձ մոտ դարձել էր սինդրոմ: Ես այնքան չէի մտածում ամուսնանալու մասին, որքան երեխա ունենալու: Բոլոր ընկերուհիներս 2-3 երեխա ունեին, ես՝ ոչ մի: Հասկանում էի, որ ինձ էլ է լրացում պետք: Ինչ-որ պահի դա կպչուն միտք էր դարձել, բայց ինչքան մեծանում ես, այնքան խելամիտ ես դառնում: Ամուսնանալը, երեխա ունենալը պետք է լինի սիրած տղամարդու հետ: Ուղղակի ընտրել ինչ-որ մեկին, որովհետև տարիքդ է, սխալ է: Եթե վաղը հանդիպեմ իմ սիրելի տղամարդուն, կարող եմ վաղն էլ ամուսնանալ: Սահմանված ժամանակ չկա:

Ինձ մոտ դա անցավ, որովհետև սկսեցի խորանալ իմ մասնագիության մեջ, մտածել ուսում ստանալու մասին:

2016-11-29 04.05.13 1 copy

- Մաքսիամալի՞ստ ես:

- Հարաբերությունների հարցում՝ չափազանց: Դրա համար դժվար եմ ընտրում: Թեև դա խանգարում է, կարծում եմ՝ ճիշտը դա է: Եթե ես լինեի 18-20 տարեկան, գուցե շատ բան չհասկանայի, կյանքս կապեի ինչ-որ մեկի հետ ու երջանիկ ապրեի, որովհետև այդ ժամանակ ընտանիքում կլինեի, չէի շարունակի հասունանալ, բայց հիմա մաքսիմալիստ եմ դարձել: Երևի նրանից է, որ գնալով ավելի ինքնուրույն եմ դառնում: Երբ դու կայացած ես ոչ միայն նյութապես, այլև հոգեպես անկախ ես, պետք է լինի մի տղամարդ, ով քեզանից ուժեղ է:

- Հայ հասարակությունն ավելի կարծրատիպային է: Չի՞ եղել դեպք, երբ հանդիպել ես ավելի ուժեղ տղամարդու, քեզ համար ամեն բան լիարժեք է եղել, սակայն քո կարիերան, անցած ճանապարհը խանգարել է հարաբերություններին:

- Երևի ենթագիտակցորեն ես երբեք չեմ ընտրել նման տղամարդու: Նման բան ինձ մոտ եղել է իմ առաջին ընկերոջ ժամանակ, երբ ես դեռ համալսարանում էի սովորում, 17 տարեկան էի: Ինքն ինձ թույլ էր տալիս  մասնակցել միայն նորաձևության ցուցադրությունների: Այդ ժամանակ համակերպվել էի: Հիմա ինքս կարող է որոշ բաներ չանեմ՝ հասկանալով իրեն ինչը դուր չի գա:

Ես չեմ մտածում, որ կարիերաս չլիներ, հիմա ընտանիք կունենայի: Ինձ դա չի խանգարել:

2016-11-29 04.05.05 1 copy

Շարունակությունը՝ այստեղ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%