Յուրահատուկ «սուզվող» կամուրջ Դանիայի ու Շվեդիայի միջև
ЛАЙФԵթե հիշում եք աշխարհագրությունից, ապա, հավանաբար, կիմանաք որ Դանիան Շվեդիայից առանձնացնում է փոքր ջրաշերտ՝ Էրեսուն նեղուցը: Սակայն քարտեզին այն նեղ է, իրականում դրա լայնությունը մոտ 16 կմ է: Նախկինում շվեդներն ու դանիացիները այդ տարածությունը հաղթահարում էին շոգենավերով, սակայն ճանապարհը երկար ժամանակ էր խլում:
Որոշվեց կառուցել կամուրջ, սակայն ոչ թե հասարակ, այլ իր տեսակի մեջ եզակի: Past.am- ը ներկայացնում է անհավանական կամուրջի շլացնող գեղեցկությունը:

Կամուրջը հսկայական շինություն է, որի վրա երկու մակարդակով կառուցվել է չորսգծանի ավտոմայրուղի ու երկաթուղի: 
Այն ավարտվում է արհեստական կղզու վրա ու սահուն կերպով վերածվում է թունելի:

Նման անսովոր կոնստրուկցիան ընտրվել է այն բանի համար, որ ինքնաթիռների համար խնդիրներ չառաջանան, որոնք վայրէջք են կատարում Կոպենհագենի օդանավակայան ու ապահովվի նավերի ազատ անցումը:


Կամուրջն առավել ազդեցիկ է բարձրությունից:




