Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարեն Կարապետյանի ու կառավարության գործունեության հոգեբանական ազդակները

ИНТЕРВЬЮ

Past.am-ի հյուրն է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը

– Տիկին Նալչաջյան, Կարեն Կարապետյանի պաշտոնավարմամբ և նոր կառավարության ձևավորմամբ մեր հասարակության մեջ հոգեբանական առումով փոփոխություն տեղի ունեցա՞վ:

– Կարծում եմ, որ տեղի ունեցավ: Երբ եկավ նոր վարչապետը, ներկայացրեց իր ծրագիրը, կառավարության կազմում փոփոխություններ եղան, որոշակի օդիոզ կերպարներից «ազատագրում» տեղի ունեցավ, հասարակության մեջ առաջացավ որակական նոր վիճակ: Երևան եկան հույսի ու լավատեսության նշաններ, երևացին նաև վստահության ծիլեր: Իսկ մեր հասարակությունը տևականորեն ապրել է վստահության դեֆիցիտի պայմաններում: Լավ փոփոխությունների ակնկալիքները փակված են եղել նրա համար:

Եվ ահա եկավ նոր մարդ, ով իր հետ, կարծես, նոր շունչ է բերում: Այս մարդն ունի վստահության որոշակի պոտենցիալ իր հետևում, հարցերին մոտենալու իր ձևերը մի տեսակ նոր են, հասկանալի են, մարդկային են:

– Բոլո՞ր մարդիկ այդպես ընկալեցին:

– Հասարակական տրամադրություններն այս առնչությամբ կբաժանեի երեք խմբի: Հայաստանում կա մարդկանց մի ստվար խումբ, որը ոչնչի չի հավատում: Նրանք կարծում են, որ նույն վարչապետը, իր թիմը մեր գոյություն ունեցող վարչախմբի անբաժանելի մասն են, և նրանց գոյությունը, ծրագիրը, խոսքերը ծխածածկույթ են ընդամենը: Եվ ոչինչ մեր երկրում չի փոխվելու: Այս մարդիկ հասարակության` լավատեսությունից վախեցողների շերտն են: Որովհետև եթե լավատես լինեն, կթողնեն միամիտի, գործից լավ չհասկացողի տպավորություն:

Կա նաև հասարակության մի այլ շերտ, որը համակրանքով վերաբերվելով ու դրական վերաբերմունք ունենալով նոր վարչապետի անձի ու ծրագրերի նկատմամբ, այնուամենայնիվ կարծում են՝ նրան չեն թողնի, որ դրական գործ անի: Այնքան արգելք կհարուցեն, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ ոչինչ անել չի կարող:

Երրորդ խումբը, որը երևի ավելի փոքրաքանակ է, կազմում են լավատեսությամբ աչքի ընկնող մարդիկ: Նրանք կարծում են, թե վերևներում վերջապես հասկացել են, որ ինչ–որ կարևոր բաներ պետք է փոխել, ու եկել է նոր վարչապետը նոր մարդկանցով ու նոր ծրագրով:
Եվ այդ սպասումները, որ կան հասարակության մեջ, ես կկոչեի փխրուն լավատեսություն: Որովհետև իշխանությունների, նոր վարչապետի ու իր թիմի կողմից` ինչ–որ անզգույշ քայլ, ու միանգամից վատատեսության տրամադրություններ կարող են տարածվել: Այնուամենայնիվ այսօրվա մեր վիճակը ես համարում եմ երկար տարիների մեջ բավականին բացառիկ ու յուրահատուկ:

Ես՝ որպես հոգեբան, ուսումնասիրել եմ կառավարության ծրագիրը, հետևում եմ վարչապետի ելույթներին: Այնտեղ շատ են հոգեբանական հասկացությունները`վստահություն, լավատեսություն, հասարակական աջակցություն: Եվ հենց այս ճանապարհով պետք է գնա, այս հասկացությունների տրամաբանությամբ պետք է գործի կառավարությունը: Քանզի ժողովուրդն ակնդետ նայում է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենալու:

– Իսկ վարչապետի` ՀՀԿ մտնելու հանգամանքն ինչպե՞ս անդրադարձավ այս հարցի վրա:

– Կասկածողների շերտը, ըստ իս, քիչ ավելի մեծացավ: Բայց քանի որ վստահությունը ներշնչող անձը` պերսոնան անընդհատ կրկնում է, որ լուրջ փոփոխություններ լինելու են, լավատեսական մթնոլորտը դեռ շարունակվում է պահպանվել: 
Ուղղակի հոգեբանորեն ճշգրիտ աշխատելու խնդիր կա: Ես կարծում եմ, որ թե՛ վարչապետը, թե՛ նրա թիմը պետք է անընդհատ ձեռքը պահեն հասարակական զարկերակի վրա. ի՞նչ սպասումներ ունեն մարդիկ, ինչպիսի՞ն են նրանց ակնկալիքները, առաջնահերթությունները որո՞նք են, ինչպե՞ս անեն, որ ստեղծված փխրուն լավատեսական մթնոլորտը չխաթարվի: Հենց ինքն էլ` վարչապետը, անընդհատ ասում է, որ առանց հասարակական վստահության ու աջակցության իրենց ծրագիրը հնարավոր չի լինի իրականություն դարձնել:

– Իսկ եթե հասարակության սպասելիքները չարդարանան, ի՞նչ տեղի կունենա, դեպրեսիայի՞ մեջ կընկնեն, առավել ագրեսի՞վ կդառնան մարդիկ:

– Երբ մարդը ընդհանրապես ոչնչի չի հավատում, իներցիայով շարունակվում է նրա վատատեսական կյանքը: Բայց եթե մարդու մեջ, նույնը վերաբերվում է մարդկային խմբերին ու հասարակությանը, առաջանում են հույսեր, նա հույս է կապում պատասխանատու անձանց, առաջնորդների հետ, ապա եթե այդ հույսերը չեն արդարանում, ապրում է հուսալքման ծանր զգացումներ: Այնպես որ, ավելի լավ է մարդիկ չհուսան և չհուսախաբվեն, քան հուսան ու հուսախաբ լինեն:

Ուստի հասարակության մոտ միանգամից կարող է առաջանալ ապատիայի շրջան: Եվ ոչ միայն ապատիայի: Չի բացառվում, որ լինեն անսպասելի բռնկումներ, նույնիսկ` ոչ ադեկվատ, ոչ կազմակերպված, ոչ նպատակաուղղված: Նույնիսկ` վտանգավոր: Անգամ պետության, երկրի ճակատագրի համար վտանգավոր: Իսկ նման վայրիվերումները ծայրահեղորեն անցանկալի են:

Գոհար Սարդարյան

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян