Հրաշք ըմպելիք, որն ունի մի շարք օգտակար հատկություններ
ЛАЙФԳիտնականները պնդում են, որ պարբերաբար կանաչ թեյ խմելը կարող է օրգանիզմում հրաշքներ գործել: Կանաչ թեյը հարուստ է մի շարք վիտամիններով` B, C, P, PP, K և այլն: C վիտամինը կանաչ թեյի մեջ ավելի շատ է, քան նարնջի հյութի մեջ: Կանաչ թեյը հարուստ է նաև կալիումով, յոդով, ցինկով և ֆտորով, և այս բոլոր հանքանյութերը դրական ազդեցություն ունեն սրտանոթային համակարգի վրա, նաև լավացնում են վահանագեղձի աշխատանքը և ամրացնում ատամները: Կանաչ թեյն ունի նաև մի շարք այլ օգտակար հատկություններ.
1. Օգնում է պայքարել սեզոնային ալերգիայի դեմ:
2. Նվազեցնում է արյան ճնշումը:
3. Այրում է ճարպը և հնարավորոթյուն տալիս մարզվել ավելի երկար:
4. Երկարացնում է կյանքը:
5. Նվազեցնում է սթրեսը և մեծացնում ուղեղի աշխատանքի ակտվիությունը:
6. Պաշտպանում է թոքերը, մաքրում դրանք, եթե ծխում եք:
7. Ակլոհոլի վնասակար ազդեցությունից պաշտպանում է լյարդը:
8. Մեծացնում է սեքսուալ ցանկությունը:
9. Իջեցնում է ախորժակը և էներգիա է հաղորդում:
10. Կանխում է ատամների փչացումը:
11. Պահպանում ոսկրերը և նպաստում է նրանց աճին:
12. Լավացնում է իմունային համակարգը:
13. Կարգավորում է օրգանիզմի ջրի և աղի միջև եղած կապը, ավելի լավ, քան ջուրը:
14. Այն հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: