Պուտինը շնորհավորել է Թայլանդի նոր թագավորին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գահակալման կապակցությամբ շնորհավորել է Թայլանդի նոր թագավոր Ռամա X-ին և հույս հայտնել, որ ռուս-թայլանդական համագործակցությունը հետագա զարգացում կստանա: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստին»:
Թայլանդի նախորդ Ռամա IX թագավորը մահացել է հոկտեմբերի 13-ին` կյանքի 89-րդ տարում: Գահի ժառանգորդ Մախա Վատչիրալոնգկոն դեկտեմբերի 1-ին պաշտոնապես դարձել է նոր թագավոր: Նա տասներորդն է Չարկիների դինաստիայում:
«Հանձին ձեզ` տեսնում ենք Չարկիների դինաստիայի արժանի շարունակողի: Ձեր դինաստիայի շնորհիվ 120 տարի առաջ Ռուսաստանի և Թայլանդի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել»,-ասվում է նամակում:
Պուտինը նաև հույս է հայտնել, որ նոր միապետի կառավարման ընթացքում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները ծաղկում կապրեն: Դա վերաբերում է նաև ասիական-խաղաղօվկիանոսյան տարածքներում կայունության ապահովմանն ու ամրապնդմանը:



