Ո՞վ է Էմիլ Գալստյանի նոր ընկերուհին
ФОТОAsekose.am-ը գրում է.
Դերասան Էմիլ Գալստյանն իր միկրոբլոգում փոխել է իր կարգավիճակը՝ նշելով, որ հարաբերությունների մեջ է:Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ ճշտելու, թե ո՞վ է դերասանի ընտրյալը, որքա՞ն ժամանակ են ընկերություն անում և արդյո՞ք առաջիկայում մտածում են հարաբերություններն օրինականացնելու մասին:
«Ես միշտ նշում եմ, որանձնական կյանքս թողնում եմ Աստծուն, ինչպես գրված է Սուրբ գրքում խնդրեք և կտրվի ու տրվեց լավագույնը, որի համար շնորհակալ եմ Աստծուն: Մեր ծանոթությունը եղել է շատ պատահական: Արդեն բավարար ժամանակ է ինչ ճանաչում ու շփվում ենք հարաբերություններն օրինականացնելու համար: Չնայած նրան, որ ընկերուհիս՝ Դիանան, ոչ մի կապ չունի դերասանի մասնագիտության հետ, բայց շատ առողջ է մտածում ու վերաբերում իմ մասնագիտությանը: Նա մասնագիտությամբ լեզվաբան է, որի համար ես շատ ուրախ եմ, քանի որ կարծում եմ, որ լավ է, երբ տարբեր մասնագիտութուններ են ունենում»:
Տեղյակ ենք նաև, որ հանդես եք գալիս «Քարե դարդ» նախագծում: Մի փոքր պատմեք, թե ինչպես եղավ առաջարկը և արդյո՞ք հեշտությամբ համաձայնվեցիք՝ հաշվի առնելով տվյալ սիթքոմի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ հնչող քննադատությունները:
«Հրավեր ստացա «Քարե դարդ» սիթքոմից ու համաձայնվեցի նկարահանվել այնտեղ: Այն մարդիկ, ովքեր ովքեր որպես մասնագետ են քննադատում այս կամ այն սերիալն ու սիթքոմը այսօր նույնպես զբաղված են սերիալներում աշխատելով: Բնական է այն որ այս կամ այն նախագիծը քննարկվում ու քննադատվում է հանրության կողմից, քանի որ դա ցանկացած նախագծի դեմ լինում է: Պետք է նշեմ, որ բավական հաջողված նախագիծ է վարկանիշի առումով»:
Խոսելով հետագա գործունեության մասին Էմիլն ասաց, որ ապագան թողնում է Աստծո ապահով ձեռքերում: