Դանիան հետ է կանչում թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայում գտնվող իր կործանիչները
МЕЖДУНАРОДНОЕԴանիան հետ է կանչում թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում գտնվող իր կործանիչները, որոնք ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում Թուրքիայի տարածքից թռիչքներ էին իրականացնում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների շրջանակներում: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը` հղում անելով դանիական TV2 հեռուստաալիքին:
Աղբյուրը նշում է, որ դա Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսոնի և պաշտպանության նախարար Քլաուս Յորթ Ֆրեդերիքսենի համատեղ որոշումն է:
Պաշտոնյաները նշել են, որ որոշման պատճառ է հանդիսացել իրականացվելիք ռազմաօդային գործողությունների ընթացքում դանիական կործանիչների հնացած լինելու հնարավորության կանխատեսումը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



