Ադրբեջանը դեմ չէ Կասպշիկի գրասենյակի ընդլայնմանը. Մամեդյարով
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ իրենք դեմ չեն ԵԱՀԿ խմբի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի ընդլայնմանը, եթե մինչ այդ լուծվեն որոշ «տրամաբանական հարցեր». տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերվում է Կասպշիկի գրասենյակի ընդլայնմանը, առաջին հերթին պետք է զբաղվել տրամաբանական հարցերով: Մենք դեմ չենք գրասենյակի ընդլայնմանը»,-հայտարարել է Մամեդյարովը՝ որպես նախապայման նշելով հայկական զորքի դուրսբերումը։
Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:



