Կոլումբիայում առգրավել են 100 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ
ОБЩЕСТВОEl Tiempo պորտալի փոխանցմամբ՝ Կոլումբիայում առգրավել են 100 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է կոլումբիական բանակի 5-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Խորխե Ումբերտո Խերեսը.
«Մենք հայտնաբերել ենք ավելի քան երկու տոննա կոկաին, որն ուղարկվում էր ԱՄՆ, Կանադա ու Մեքսիկա»։ Ապօրինի բեռը հայտնաբերվել է մայրաքաղաք Բոգոտայից ոչ հեռու գտնվող պահեստում։
Կոլումբիայի դատախազությունը հայտնել է, որ տեղում ձերբակալվել է հինգ մարդ, որոնք բոլորն էլ մեքսիկացիներ են և մասնակից են թմրանյութերի շրջանառությանը։
Կոլումբիայի իշխանությունները կարծում են, որ առգրավված բեռը պատկանել է մեքսիկական «Լոս Սետաս» կարտելին։ Կոլումբիան, Պերուն ու Բոլիվիան համաշխարհային «սև շուկա» կոկաինի հիմնական մատակարարներից են։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



