Ուշադրությո´ւն: Մթերքներ, որոնք հակացուցված են առավոտյան ժամերին
ФОТОՇատերը սովոր են առավոտյան տարբեր մթերքներ ուտել, սակայն քչերն են մտածում, որ կան մթերքներ, որոնք բացասաբար են ազդում օրգանիզմի վրա: Շատ մթերքներ, որոնք սովոր ենք ուտել նախաճաշին, ընդհանրապես չի կարելի ուտել դատարկ ստամոքսին: Past.am-ը Ձեզ է ներկայացնում նման մթերքներից մի քանիսը.
Բանան-Բանանը լավացնում է սրտի աշխատանքը: Սակայն պետք չէ առավոտյան շուտ բանան ուտել: Դատարկ ստամոքսին կերած բանանը կարող է խախտել օրգանիզմի բալանսը: Ոտելու դեպքում ամբողջ օրվա ընթացքում թուլություն կզգաք:
Ցիտրուսային մրգեր-Դատարկ ստամոքսին նարնջի հյութ խմելը կարող է գաստրիտի առաջացման պատճառ դառնալ: Ալերգիա առաջացնելու հատկություն ունեն: Նույնիսկ, եթե ալերգիկ չեք, առավոտյան ցիտրուսային միրգ ուտելը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիաների:
Հում բանջարեղեն- Առավոտյան հում բանջարեղեն ուտելը կարող է գաստրիտի առաջացման պատճառ դառնալ: Հում բանջարեղենի թթվայնությունն է, որը վնասում է ստամոքսի պատերը:
Քաղցրավենիք-Մարդիկ, որոնք շաքարախտով են տառապում, նախկինում առավոտյան քաղցր բաներ ուտելու սովորություն են ունեցել: Ենթաստամոքսային գեղձն ի վիճակի չէ առավոտյան բավականաչափ ինսուլին արտազատել, և դա է պատճառը, որ առավոտյան քաղցրավենիք ուտելը շատ վտանգավոր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: