Արամեն, Սիլվան, Լուիզան, Աշոտ Ղազարյանը, Միհրան Հարությունյանը եւ այլ աստղեր՝ Կրեմլի համերգասրահում
ФОТОՀայ հայտնիները վերջին մի քանի օրերին մեկնել են Մոսկվա, որտեղ անցկացվել է Տաշի Շոուն: Իհարկե, մինչ ելույթ ունենալը հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները փայլել են Կրեմլի համերգասրահի կարմիր գորգով անցնելիս՝ ցուցադրելով իրենց երեկոյան look-երը:
Երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցել են Արամեն, որը ներկայացել է բելառուս երգչուհի Անժելիկա Ագուրբաշի հետ. արտիստները կատարել են իրենց զուգերգը՝ «Было и прошло»:
Կրեմլում են եղել նաեւ Լուիզա Ներսիսյանը, Աշոտ Ղազարյանը, Սիլվա Հակոբյանը, Ռազմիկ Ամյանը, Զարուհի Բաբայանը, Արմենչիկը, Նորոն, Լիլիթ Կարապետյանը, Գուրգեն Դաբաղյանը, Նարեկ Բավեյանը, Սարգիս Ավետիսյանը, Ռուբեն Սասունցին եւ ուրիշներ:
Հրավիրված էր նաեւ հայ ըմբիշ, 2016-ին Ռիոյում կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE