Ավստրիայում նախագահական կրկնական ընտրություններ են անցկացվել
МЕЖДУНАРОДНОЕԱվստրիայում տեղական ժամանակով ժամը 07.00-ին բացվել են առաջին ընտրատեղամասերը՝ նախագահական կրկնական ընտրությունների քվեարկության համար,- այս մասին հայտնում է ռուսական TASS լրատվական գործակալությունը:
Ընդհանուր առմամբ հանրապետությունում բացվում են մոտ 10.000 ընտրատեղանասեր, որոնցից 1504-ը՝ Վիեննայում։ Քվեարկությունից մեկ օր առաջ երկու թեկնածուներն էլ ևս մեկ անգամ ավստրիացիներին կոչ են արել գալ ընտրատեղամաս և քվեարկել։
Ընտրողները պետք է ընտրեն նախագահի երկու թեկնածուներից մեկի օգտին։ Խոսքը անկախ թեկնածու և «Կանաչներ» կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդեր Վան դեր Բելենի կամ «Ազատության ավստրիական» աջ կուսակցության թեկնածու Նորբերտ Հոֆերի մասին է։
Վերջին ընտրատեղամասերը փակվելու են տեղական ժամանակով ժամը 17.00-ին։ Դրանից հետո Ավստրիայի ՆԳՆ-ը կներկայացնի քվեարկության նախնական արդյունքները։ Սոցհարցումների համաձայն՝ երկու թեկնածուներն էլ ունեն հաղթանակի համար գրեթե միանման հնարավորություններ։



