Զինված անձը կրակոցներ է արձակել ՌԴ-ի հետ սահմանային ֆիննական քաղաքում. կա 3 զոհ
ОБЩЕСТВОՖինլանդիայում զինված տղամարդը մահացու կրակոցներ է արձակել ռեստորանից դուրս եկող երեք կանանց ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշեր ֆիննական Իմատրա քաղաքում, որը գտնվում է ՌԴ-ի հետ սահմանին:
Ոստիկանության տվյալներով` սպանված կանանցից երեքն էլ ֆիննուհիներ էին, որոնցից մեկը` տեղական խորհրդի պաշտոնյա, երկուսը` լրագրող: Զինված տղամարդուն միջադեպից անմիջապես հետո ձերբակալել են:
Ոստիկանությունից հայտնել են, որ 23-ամյա կասկածյալը նախկինում արդեն մեղադրվել է բռնության մեջ: Հարձակման շարժառիթը դեռևս անհայտ է:
Իմատրան 17 000 բնակչություն ունեցող փոքր քաղաք է, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից մի քանի կմ հեռավորությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



