Դոնալդ Թրամփը դիմակահանդեսին ներկայացել է Թրամփի կերպարով
ОБЩЕСТВОԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Լոնգ Այլենդում իր գլխավոր նվիրատուների կազմակերպած՝ «Հերոսներ և չարագործներ» մոտիվներով կառնավալային երեկույթին ներկայացել է իր իսկ կերպարով:
Այս մասին տեղեկացնում է Politico-ն` ընդգծելով, որ Թրամփը երեկույթին ժամանել է վերարկուով և փողկապով մուգ կոստյումով: Պատասխանելով հարցին, թե ում հանդերձով է նա ներկայացել, քաղաքական գործիչն իրենց է ցույց տվել և ասել. «Իմ»:
Ի դեպ, երեկույթին ներկա չեն գտնվել ոչ Թրամփի կինը` Մելանիան, ոչ էլ երեխաները: Խնջույքին մասնակցել է նրա նախընտրական քարոզարշավի ղեկավարը և Թրամփի ավագ խորհրդատուն:
Նախընտրական քարոզարշավի ղեկավար Քելլիեն Քոնուեյն իր թվիթերյան էջում Թրամփի հետ համատեղ լուսանկար է հրապարակել խնջույքից։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



