«Տաշի շոու»-ի ֆանագրամայով ելույթները Կրեմլում
ЛАЙФԴեկտեմբերի 3-ին Կրեմլի դահլիճում «Տաշի շոուն» էր:
Այն, որ վերջերս համերգները հետաձգվում են կամ անցնում ահավոր անկազմակերպ, ակնհայտ է վաղուց: Թերևս հայ հանդիսատեսի խիստ ներողամիտ լինելն է պատճառը, որ հերթական անգամ անիմաստ փողեր են վճարում տոմսերի համար ու խաբված դուրս գալիս դահլիճից:
Անուն հանած «Տաշի»-ին էս անգամ հեչ տաշի-տուշի չէր:
Քանի որ շոու բիզնեսի համեմատաբար սիրված դեմքերն այնտեղ չէին, օրինակ` Սիրուշոն, Թաթան, Արման Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Միհրան Ծառուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սոնա Շահգելդյանը, նրանք ովքեր նախընտրում են կենդանի երգել:
Ֆանագրամայով ելույթները բացահայտ ասում էին այն մասին, որ այդտեղ ոչ մեկին էլ որակ պետք չէ: Հավաքվել էին մի-մի երգ երգեին, գնային տներով:
Երգիչներից տեղեկացանք, որ ձրի են երգել, կազմակերպիչ Euromusic Entertainment ընկերությունը միայն նրանց ինքնաթիռի տոմսերն ու հյուրանոցի ծախսերն է հոգացել:
«Ուզում եմ ասել, ա՛յ երգիչներ էդքան раскрутка-ի կարիք ունեի՞ք, որ հասել էիք Մոսկվա»:
Հուսանք, որ այսուհետև ցանկացած համերգի պատասխանատու ավելի լրջորեն կվերաբերվի իր գործին` սկսած երգիչների հոնորարները վճարելուց, ավարտված նրանով, որ եթե համերգի գովազդային պաստառի վրա արտիստ է նշված, ուրեմն պետք չէ վերջում նրա ելույթը չեղյալ հայտարարել: Այդ դեպքում գուցե դահլիճներն էլ կիսադատարկ չեն լինի, ու հանդիսատեսը հաճույքով կգա համերգ և ծափերն էլ հաղորդավարների խնդրանքով չեն լինի: