Ավտովթար Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին. վիրավորներից մեկը 12-ամյա երեխա է
ОБЩЕСТВОԵղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երեք անձ հիվանդանոց է տեղափոխվել:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, ժամը 17:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 6 մետր) եւ կողաշրջվել (վարորդ՝ 37-ամյա Ս. Ա.):
Ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղեւորներ՝ 34-ամյա Ն. Հ.-ը, 32-ամյա Զ. Բ.-ը եւ 12-ամյա Լ. Չ.-ը տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գանահատել են միջին ծանրության:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



