Թուրք պատգամավորներին չեն թույլատրել հանդիպել կուսակցության կալանավորված համանախագահի հետ
ОБЩЕСТВОԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների Փերվին Բուլդանին և Միթհաթ Սանջարին թույլ չեն տվել հանդիպել կուսակցության կալանավորված համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Պատգամավորներին թույլատրել են հանդիպել Քանդըրայի բանտում պահվող պատգամավորներ Իդրիս Բալուքենին և Ֆերհաթ Էնջուի հետ, սակայն Յուքսեքդաղի և Գյուլսեր Յըլդըրըմի հետ հանդիպումն արգելվել է: Որպես հիմնավորում բերվել է այն փաստը, որ «վարչապետի գրասենյակից թույլտվության թուղթ չի եկել»:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը ևՖիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 10 պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն էիրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու ևահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



