Պատրաստում ենք շոկոլադե տորթ «Carrément Chocolate»
ФОТОԲաղադրիչներ
- Շոկոլադային բիսկվիթի համար`
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- ալյուր - 30 գր
- ձու - 3 հատ
- Շոկոլադային կրեմի համար՝
- ժելատին - 3 գր
- շոկոլադ սև - 73 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- շաքարավազ - 50 գր
- կաթ - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 գր
- Սաբայոն շոկոլադային մուսսի համար՝
- շաքարավազ - 61 գր
- ջուր - 13 գր
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 2 հատ
- շոկոլադ սև - 107 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 գր
- Շոկոլադային սոուսի համար՝
- շոկոլադ սև - 50 գր
- ջուր - 95 գր
- շաքարավազ - 35 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 գր
- Շոկոլադային ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 80 գր
- կարագ - 20 գր
- Շոկոլադային դեկորի համար՝
- շոկոլադ սև - 100 գր (72%)
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթը: Ջեռոցը 170 աստիճան տաքացնում ենք, տորթի ձևամանը ձիթայուղում ու մեջն ալյուր ցանում: Շոկոլադը կոտրատում ենք, լցնում կաթսայի մեջ, դնում եռացող ջրով կաթսայի վրա՝ այնպես, որ կաթսայի հատակը ջրին չկպնի :
Շոկոլադը հալվելուց հետո գոլորշու վրայից վերցնում ենք, ավելացնում կարագը, շաքարավազը ձվերն ու մաղած ալյուրը: Խառնում ենք, լցնում ձևամանի մեջ՝ տակը նախապես յուղաթուղթ փռելով: Թխում ենք 20 րոպե: Թխված բիսկվիթը կարող է մի քիչ հում թվալ: Ձևամանից հանում ենք, հովացնում ցանցի վրա: Ձևամանը լվանում ենք, չորացնում, մեջը թաղանթ փռում և հովացած բիսկվիթը նորից դնում ենք ձևամանի մեջ: - Պատրաստում ենք շոկոլադային կրեմը: Նախապես ասենք, որ ժելատինի բացակայության դեպքում կրեմը կարելի է առանց նրա պատրաստել: Իսկ եթե ժելատին կա, այն սառը ջրում թրջում ենք: Շոկոլադը կոտրատում ենք, լցնում թասի մեջ, որում հետո կրեմն ենք պատրաստելու: Կաթն ու սերուցքը հասցնում ենք եռման, բայց չենք եռացնում: Դեղնուցները շաքարավազի հետ հարում ենք, աստիճանաբար մեջը լցնում տաք սերուցքի ու կաթի խառնուրդը:
Դեղնուցի ու կաթի խառնուրդը դնում ենք կրակին ու խառնելով հասցնում 85 աստիճանի: Այդ ընթացքում խառնուրդը խտանում է: Խառնուրդի մեկ երրորդը լցնում ենք շոկոլադով կաթսայի մեջ և լավ խառնում: Երկու կեսով լցնում ենք մնացածը՝ ամեն անգամ լցնելուց հետո լավ խառնելով: Ավելացնում ենք քամած ժելատինը և խառնում ենք: Ավելի հարթ կրեմ ստանալու համար կարելի է հարել ընկղմվող բլենդերով: Կրեմը լցնում ենք հովացած բիսկվիթի վրա, 1 ժամով դնում սառնարան, հետո 1 ժամով սառցախցիկ: - Սառցախցիկից կրեմը հանելուց մի քիչ շուտ պատրաստում ենք մուսսը: Սերուցքը հարում ենք մինչև փրփրելը: Ջրով ու շաքարավազով օշարակ ենք եփում, հասցնում 118 աստիճանի: Այդ ջերմաստիճանին հասնելուց մի քիչ շուտ սկսում ենք հարել դեղնուցներն ու ձվերը: Առանց հարիչն անջատելու՝ մեջն ենք լցնում օշարակն ու շարունակում մեծ արագությամբ հարել 3 րոպե: Հետո միջին արագությամբ հարում ենք մինչև հովանալը: Պետք է ստացվի փքուն սպիտակ զանգված:
Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, հասցնում 45 աստիճանի: Մեջը լցնում ենք հարած սերուցքի մեկ քառորդ մասը և խառնում: Հետո ավելացնում ենք մնացած սերուցքն ու սաբայոնը (օշարակի հետ հարած դեղնուցները): - Մուսսը լցնում ենք սառցախցիկից հանած կրեմի վրա, նորից 1 ժամով դնում սառցախցիկի մեջ:
Պատրաստում ենք շոկոլադե դեկորը: Շոկոլադի ¾-ը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում մնացած շոկոլադն ու խառնում, մինչև լուծվի: Հենց որ շոկոլադը սկսում է խտանալ (27-28 աստիճանում), նորից դնում ենք գոլորշու վրա ու տաքացնում մինչև 31-32 աստիճան, կարևորը՝ շատ չտաքանա: Լցնում ենք պոլիէթիլենային թաղանթի կամ սիլիկոնե գորգի վրա և թիակով հարթեցնում: Հենց որ շոկոլադը սկսում է հավաքվել, կտրում ենք տորթի չափսի մեծ քառակուսի կամ էլ հավասարաչափ 9 քառակուսիներ, որպեսզի հետո տորթը կտրելը հեշտ լինի: Դնում ենք սառնարան: - Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, շոկոլադը շատ արագ կսառի, կտրած քառակուսիները հեշտությամբ կառանձնանան միմյանցից, կունենան հարթ եզր և հաճելի փայլ: Իսկ եթե շոկոլադը շատ եք տաքացրել, սառելու համար երկար ժամանակ կպահանջվի, իսկ պոկելիս եզրը հարթ չի լինի:
- Պատրաստում ենք շոկոլադային սոուսը: Շոկոլադը մանր կոտրատում ենք, լցնում ենք կաթսայի մեջ, մարմանդ կրակի վրա ջուրը, շաքարավազը, սերուցքն ու շոկոլադը հասցնում ենք եռման: Անընդհատ խառնում ենք, մինչև սոուսը դառնա համասեռ ու բավական խիտ և ծածկի թիակը:
- Պատրաստում ենք շոկոլադային ջնարակը: Շոկոլադը կոտրատում ենք ու լցնում այն կաթսայի մեջ, որի մեջ պատրաստվելու է ջնարակը: Սերուցքը հասցնում ենք եռման, աստիճանաբար լցնում շոկոլադի մեջ՝ կենտրոնից դեպի եզրեր խառնելով: Թողնում ենք հովանա մինչև 60 աստիճան: Ավելացնում ենք կարագը, հետո շոկոլադային սոուսը և խառնում ենք:
Տորթը սառցախցիկից հանում ենք և թաղանթը պոկում: Ջնարակը լցնում ենք վրան, շարում շոկոլադե դեկորը: Ջնարակը լցնում ենք նախ՝ եզրերին, հետո՝ կենտրոնում և թիակով հարթեցնում ենք: Պետք է այդ ամենն անել շատ արագ ու կոկիկ, ինչպես և ցանկացած ջնարակի դեպքում: - Ահա և վերջ:
Ահա և վերջ, հիանալի համեղ ու գեղեցիկ շոկոլադե տորթ ստացվեց: Չշտապե՛ք մենակ ուտել, անպայման հյուրասիրեք և պարծեցեք Ձեր տաղանդով:
Израиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта
Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах»
Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших
В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге
В ряде регионов Армении идет снег
Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться
Путин прилетел в Астану
Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ
Курсы валют в Армении
Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов
Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей
В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице
Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса
Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году
Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира
Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы
Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области
Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка
Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг»
Крупная победа «Реала» (видео)
Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс.
Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки
В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату
Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE
Посол России в Армении посетил Российско-Армянский университет
The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ
Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор
Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением
BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий?
В Турции произошло землетрясение
Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета
В районе Арагаца идет снег
Курсы валют в Армении