Մթերքներ, որոնք իջեցնում են խոլեստերինը
ЛАЙФԽոլեստերինն օրգանիզմին անհրաժեշտ է, բայց խոլեստերինի բարձր մակարդակը կարող է վնասակար լինել և հանգեցնել մի քանի խնդիրների և հիվանդությունների:
Խոլեստերինի բարձր մակարդակը, ինչպես ծխելը, ճարպակալությունը, շաքարախտը, արյան բարձր ճնշումը և նստակյաց կյանքը, կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների:
Past.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք ազդում են բարձր խոլեստերինի մակարդակի վրա:
Խնձոր: Խնձորի կանոնավոր օգտագործումը գրեթե 40%-ով իջեցնում է խոլեստերինը:
Սխտոր: Սխտորը հզոր միջոց է, որը կարող է իջեցնել խոլեստերինը: Եթե չեք կարող օգտագործել թարմ սխտորը, օգտագործեք դրա փոշին:
Ձուկ: Օմեգա-3-ով ամենահարուստ այս սննդամթերքը բարձրացնում է դրական խոլեստերինն ու նվազեցնում բացասական խոլեստերինը:
Կանաչ կամ սև թեյ: Հետազոտությունները ցույց են տվել, որ թեյը հանգստացնում է արյան անոթները: Թեյը հարուստ է ֆլավոնոիդ հակաօքսիդանտով, որը նվազեցնում է արյան վատ խոլեստերինը:
Անի Գևորգյան