Էջմիածինը «կանաչ» ուխտագնացության օրինակ կդառնա
ОБЩЕСТВОՄայր Աթոռի, Էջմիածնի քաղաքապետարանի և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Կանաչ ուխտագնացություն» ծրագրով փորձ է արվում Էջմիածինը դարձնել օրինակելի ուխտավայր: Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ծրագրի նպատակն է հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում ուխտագնացութ յունը դարձնել շրջակա միջավայրը չխաթարող և ավելի գրավիչ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը, Կլոր սեղանը «Կանաչ ուխտագնացություն» միջազգային ցանցի անդամ է, որի նպատակն է, որ ուխտավորը ոչ միայն իր հոգևոր վերանորոգությունը կատարի, այլև հնարավորինս քիչ վնաս հասցնի շրջակա միջավայրին, նույնիսկ ուխտագնացությունը լրացնի ծառատունկով, աղբահավաքությամբ և այլն: «Ցավոք, մենք տեսնում ենք, թե ինչպիսի աղբանոցների են վերածվում մեր ուխտավայրեÖ �ի շրջակայքը: Հարկ է նշել, որ «Կանաչ ուխտագնացութուն» ծրագիրն ունի մի քանի կարևոր բաղադրիչներ ևս, որոնցից են առողջ, տեղական և մատչելի սնունդը, պլաստիկ շշերի և տոպրակների բացառումը, մատչելի հյուրատները, ջրի խնայողաբար օգտագործումը, արևային էներգիայի առօրյա կիրառումը և այլն»,-ասաց Կարինե Բաղդասարյանը` կարեւորելով հոգեւոր կենտրոնում քաղաքապետարանի կողմից կանաչ տարածքների ընդլայնումը:
Էջմիածնում «Հայ միասնության խաչ» հասարակական կազմակերպությունը, Կլոր սեղանի աջակցությամբ արդեն ունի, հյուրատուն և ճաշարան, որտեղ առաջարկում են առողջ, տեղական և մատչելի սնունդ, զբոսաշրջիկների համար կազմակերպում են նաև հայկական ավանադական խոհանոցի դասեր: Ներսիսյան անտառի բարելավման և ցանկապման աշխատանքներ են իրագործվել, նկարահանվել են «Կանաչ հյուրընկալություն» և «Իրեր թափոններից» (“Transforming waste”) ֆիլմերը: Կարևոր էր նաև Մայր Աթոռի, Էջմիածնի քաղաքապետարանի և Կլոր սեղանի ներկայացուցիչն երի մասնակցությունը Երուսաղեմի և Տրոնդհայմի (Նորվեգիայի և Սկանդինավիայի կարևորագուն ուխտավայրը) բնապահպան ուխտագնացությանը նվիրված միջազգային ժողովներին:
«Էջմիածինը` կանաչ ուխտավայր» ծրագրի բոլոր բաղադրիչներն իրականացնելու համար անհրաժեշտ է «կանաչ» ուխտագնացության գաղափարի շուրջ համախմբել տարբեր դերակատարների` խթանելու նրանց մասնակցությունը այս կարևոր ծրագրին: Կլոր սեղանի ծրագրերի պատասխանատուն նշեց, որ իրենց նպատակն է, որ Էջմիածինն աստիճանաբար դառնա ուխտագնացության մոդել Հայաստանի այլ ուխտավայրերի համար ևս: «Պիլոտային ծրագիրն արդեն իրականացվում է»,-հավելեց Կարինե Բաղդասարյանը:



