Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են արեւելյան Հալեպի 60 տոկոսը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակը՝ ժողովրդական աշխարհազորի աջակցությամբ, ազատագրել Է Հալեպի արեւելյան մասի 60 տոկոսը, որն իրենց ձեռքում Էին պահում զինյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Մասդար» արաբական հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ քաղաքի հյուսիսային մասում ջիհադականների պաշտպանությունը ճեղքելուց մեկ շաբաթ անց Սիրիայի կառավարական զորքերն սկսել են Հալեպի ազատագրման գործողության երկրորդ փուլը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում կառավարական զորքերն ազատագրել են Քարմ ալ Ջազմաթի, Քարմ աթ Թարաբ, Դարեթ-Ավադ, Քարմ ալ Մայսար, Քարմ աթ Թահան, Քարմ ալ Քաթերջի, Թարիք ալ Բաբ եւ Հալվանիա թաղամասերը՝ զինյալներին գրեթե լիովին շրջապատելով Շայեր եւ Բամ ալ Հադիդ շրջաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



