Գազարը՝ հակաքաղցկեղային բանջարեղեն
ФОТОԳազարն օգտակար է, եթե ուտելուց առաջ ջերմային մշակման ենթարկեք այն: Գազարի գույնը ցույց է տալիս, թե որքան օգտակար նյութեր է պարունակում այն իր մեջ: Գազարում առկա են K, C, E, B1, B2, B3, B6 վիտամիններ, ֆոլաթթուներ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում և մոլիբդեն: Գազարը նաև հարուստ է հակաօքսիդանտներով:
Գազարն ամրացնում է իմունիտետը, պաշտպանում բորբոքումներից և քաղցկեղից: Դրա կանոնավոր օգտագործման դեպքում կնվազեցնեք գլաուկոմայի և կատարակտի առաջացման ռիսկը, կպաշտպանեք և կլավացնեք տեսողությունն ու կնվազեցնեք կարճատեսությունը:
Գազարի օրական չափաբաժինը ծխողների մոտ կնվազեցնի թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Գազարի կանոնավոր օգտագործմը 40%-ով նվազեցնում է կաթվածի ռիսկը, պաշտպանում է տեսողությունը, լավացնում է մարսողության և լյարդի գործունեությունը, պաշտպանում է քաղցկեղի մի քանի տեսակներից, պաշտպանում է սրտի և արյունատար անոթների աշխատանքը, ամրացնում է իմունիտետը, օգնում է փորկապության ժամանակ, լավացնում է մաշկի տեսքը, մաքրում է օրգանիզմը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: