Գոհար Ավետիսյանը՝ տնային տնտեսուհու կերպարում
ФОТО«Նոյեմբերի ամենաղմկահարույց հարսանիքի» տիտղոսը միանշանակ Ռուսաստանում հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը եւ նրա փեսացու Վահիկ Մարտիրսյանին էր։ Նրանց ամուսնությունը թիվ 1 քննարկման թեման էր ոչ միայն իր շքեղության եւ ադրբեջանուհի հյուրի պատճառով, այլեւ Գոհարի օժիտի, որը նա ցուցադրեց իր Instagram-ում։ Իսկ հիմա Գոհարը ամուսնու տնից հրապարակել է նոր լուսանկար, որում ներկայացել է տնտեսուհու կերպարով։
«Այսօր վաղ եմ արթնացել, որպեսզի մաքրեմ եւ ուտեստ պատրաստեմ, քանզի շուտով հյուրեր են գալու։ Արդեն կարոտում եմ այն հանգստյան օրերը, երբ մինչեւ կեսօր քնում էի եւ ժամերով շպարվում։ Բայց ամուսնուս հետ անցկացրած երեկոները, միասին կինոդիտումը, նախաճաշը, ընթրիքը, շոփինգը եւ նոր երազանքները ավելին են, քան հանգստյան օրերի այս ջանքերը։
Տունը մաքրելը բարդ էր եւ ինչպես տեսնում եք՝ մնացել եմ առանց ոտքերի»,- կատակել է Գոհարը։