Ինչպես սովորել բազմապատկման աղյուսակը և խնայել նյարդերը
ФОТОBlognews.am-ը գրում է.
BlogNews–ը մի փոքրիկ հետազոտություն է արել և պարզել է, թե ինչպես կարելի է հիմնովին սովորել բազմապատկման աղյուսակը և խնայել նյարդերը՝ անդադար կրկնելուց և մտապահելուց խուսափելով։
Դուք երևի բազմիցս լսել եք, որ մաթեմատիկական կրթության մակարդակը ընկնում է։ Երբ իմ երեխաները երկրորդ դասարանում էին սովորում, ես հասակացա, թե ինչով է պայմանավորված այդ անկումը։ Հենց երկրորդ դասարանում է առաջանում գիտելիքների և տրամաբանության այդ մեծ անդունդը, որ հետագայում չի լինում լրացնել։
Հիմնական խնդիրը բազմապատկման աղյուսակն է։ Բանն այն է, որ բոլոր տետրերի վրա կա նմանատիպ աղյուսակ, որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր աշակերտ։
Սակայն խնդիրն այն է, որ այդ սխեման բազմապատկման աղյուսակը չէ։ Դա ուղղակի հիմարութուն է։ Ահա թե ինչ տեսք ունի բազմապատկման իրական աղյուսակը։
Այն նաև անվանում են «Պյութագորասի աղյուսակ»։ Այս աղյուսակը հետաքրքիր է և ցանկացած երեխա կնայի դրան, իսկ օրինակներ կարդալը ձանձրալի է նույնիսկ ամենաուսումնատենչ երեխաների համար։ Օրինակների մեջ ոչ մի երեխա չի կարող տրամաբանություն գտնել օրինակների մեջ։
Քանի որ ուսուցիչները կարգադրում են երեխաներին անգիր սովորել բազմապատկման աղյուսակը, երեխաներին թվում է, որ մաթեմատիկան մի գիտություն է, որտեղ ամեն ինչին այլ կերպ են անվանում, որտեղ պետք է ամեն ինչ անգիր իմանալ և որտեղ ոչինչ հնարավոր չէ հասկանալ։
Ինչո՞վ է Պյութագորասի աղյուսակը առավել
- Առաջին հերթին այնտեղ չկա ինֆորմացիոն աղբ՝ օրինակների տեսքով
- Այս աղյուսակին նայելով կարելի է մտածել և հասկանալ որոշ բաներ
- Անընդհատ երեխայի ձեռքի տակ լինելով՝ այն ակամայից հետաքրքրություն է առաջացնում թվերի նկատմամբ
Հիշեք, որ բազմապատկման աղյուսակը մտապահել կարող են միայն ֆենոմենալ հիշողությամբ երեխաները։
Նայելով նոր աղյուսակին՝ երեխաները համաչափություններ են փնտրում և ինքնուրույն գտնում դրան։ Բանն այն է, որ մարդու ուղեղը ստեղծված է համաչափություններ գտնելու համար։
Հասկացեք, որ երեխաները ինքնուրույն են նկատում այդ համաչափությունները։ Իսկ ինչ որ մենք ինքնուրույն ենք հասկանում, հիշում ենք ամբողջ կյանքի ընթացքում։