՛՛Կիլիկիա՛՛ պարային համույթի ելույթը Կրեմլի դահլիճում՝ հիացմունք պատճառեց հանդիսատեսին
ФОТОՄոսկվայում գործող ՛՛Կիլիկիա՛՛ պարային համույթի և նրա ղեկավար՝ գեղեցկուհի Լյուդմիլա Մկրտչյանի մասին մենք արդեն պատմել ենք մեր ընթերցողներին: Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում Մոսկվայում,ավելին՝ ունի 3-30 տարեկան 150 մասնակից, ովքեր մեծ սիրով ու պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց ընտրած մասնագիտությանը:
Խումբն ունի հետաքրքիր նշանաբան. ՛՛Կիլիկիա-պատմություն, ոգի, առաջընթաց. Մեր անցյալն ու ապագան միան հայրենիքում է: Օտար երկրում միայն մեր ներկան է՛՛:
Խմբի անդամները մասնակցում են տարատեսակ միջոցառումների, համերգների, որտեղ ներկայացնում են հայկական պարը, հայ արվեստն ու մշակույթը:
Օրերս Մոսկվայի Կրեմլի դահլիճում տեղի ունեցած ՛՛Տաշի շոու՛՛-ի ընթացքում Լյուդմիլա Մկրտչյանն ու իր խմբի անդամները մեծ հիացմունք պատճառեցին հանդիսատեսին, ներկայանալով հայ հայտնի աստղերի ՝ Արամեի, Արմենչիկի, Սիլվա Հակոբյանի, Զարուհի Բաբայանի, Մհեր Արմենիայի և այլոց հետ, նրանց կատարումները գեղեցկացնելով իրենց անզուգական պարով: Իսկ ահա Լյուդմիլա Մկրտչյանի պարը Ռազմիկ Ամյանի երգի ներքո անտարբեր չթողեց ոչ քի: