Թուրքիայում Ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող գործարարի դեմ դատախազությունը հետաքննություն է սկսել
МЕЖДУНАРОДНОЕԱնկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի խոշոր հոլդինգներից մեկի Alarko հոլդինգի հիմնադիր, հրեական արմատներով թուրք գործարար Իսհաք Ալաթոնի նկատմամբ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական դատախազությունը Իսհաք Ալաթոնի դեմ հետաքննություն է սկսել գյուլենականներին ֆինանսական եւ բարոյական աջակցություն ցույց տալու մեղադրանքով։
Իսհաք Ալաթոնը միակ թուրք գործարարն է, ով հրապարակավ թուրքական իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել եւ հարգելի զոհվածների հիշատակը։ «90 տարի մենք բազմաթիվ մեղքեր ենք գործել։ Կմախքները լցրել ենք պահարանները եւ փակել դռները։ 90 տարի է՝ աշխարհին կույր ենք ասում։ Վախենում ենք առերեսվել։ Մեզ սովորեցրել են վախենալ։ Կմախքները պահարաններում փտում են, իսկ դրանց հոտն արդեն անտանելի է դարձել։ Ես արդեն չեմ կարողանում շնչել»,-ասել էր Իսհաք Ալաթոնը։



