Սիլվի Բարկովա. «Չեմ կարծում, որ ամեն մարդ արժանի է իմ ժպիտին ու բարևին»
ФОТОTert.am Life-ը գրում է
«Դոմինո» սիթքոմի դերասանուհի Սիլվի Բարկովան ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ աղջիկը հանուն փողի հրաժարվում է իր սիրուց: Դերասանուհու մոտ այդ լուսանկարը հուշեր է արթնացրել և նա որոշել է կիսվել իր էջում գրելով. «Սա դեռ հեչ` բոլորս էլ գիտենք։ Բա, որ տղան է այսպիսին լինում։ Այ, դա սարսափելի է»:
Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանուհու հետ, պարզելու համար, թե ինչու է նա այդպիսի գրառում արել, արդյոք իրեն են լքել հանուն փողի:
«Մի դեպք հիշեցի, որի մասին չեմ ցանկանա խոսել: Այն կապված չէ ինձ հետ: Նման երևույթների շատ եմ հանդիպել և ամեն անգամ զարմացել: Չեմ կարողանում հասկանալ և ընդունել այն մարդկանց, որոնք ընդունակ են վաճառվելու ու վաճառելու իրենց սերը, զգացմունքներն ու մարմինը: Նման մարդիկ բառիս բուն և լայն իմաստով ամեն ինչի ընդունակ են: Բարեբախտաբար, ես այնպիսի դաստիրակություն եմ ստացել, որ երբեք փողի համար չեմ փոխվի: Այս կյանքում ինձ համար արժանապատվությունս առաջնային է»,- նշեց Սիլվին:
Դերասանուհու կարծիքով՝ բոլոր ժամանակներում էլ այդ խնդիրը եղել է, պարզապես հիմա թե՛ աղջիկների և թե՛ տղաների շրջանում ավելի նկատելի է դարձել:
«Շատ եմ հանդիպել նման դեպքերի, բայց ոչ իմ անձի հետ կապված: Ես շատ շուտ եմ կարողանում մարդկանց ընկալել ու բացահայտել իրենց էությունը: Զգուշավոր եմ նման հարցերում ու ոչ ոքի չեմ թողնում ինձ մոտ: Չեմ կարծում, որ ամեն մարդ արժանի է իմ ժպիտին ու բարևին: Խոսքը հակառակ սեռին է վերաբերվում»,-նշեց Սիլվին:
Դերասանուհուց հետաքրքրվեցինք անձնական կյանքի մասին, քանի որ տևական ժամանակ նրան տեսնում էինք մի երիտասարդի ուղեկցությամբ, իսկ վերջին շրջանում՝ մենակ: Սիլվին նշեց, որ երկար ժամանակ է՝ իրենք բաժանվել են: Նրա խոսքով՝ իսկ գրառումն ուղղված չէ նախկին ընկերոջը: «Արդեն մոռացել էի նրան: Բնականաբար, նրա մասին չէ խոսքը: Պարզապես, մեզ մոտ ոչինչ չստացվեց»,- եզրափակեց նա: