Կրթության նախարարությունը դեկտեմբերին արտակարգ ռեժիմով կաշխատի բոլոր ուղղություններով
ОБЩЕСТВОԿրթության նախարարությունը ձևավորել է աշխատանքային 8 խումբ, որոնք դեկտեմբերին բոլոր ուղղություններով կաշխատեն արտակարգ ռեժիմով: Ազգային ժողովում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Դա նշանակում է բավականին լուրջ ինտենսիվ աշխատանք, բոլոր ուղղություններով աշխատանքային խմբերն աշխատում են, և օտար լեզուների, և գիտության, և մնացած ուղղություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա հավելեց, որ հիմնական ուղղությունները նախանշված են, և աշխատանքներն ինտենսիվ կատարվում են: «Հիմնականում մենք կարիք ունենք այդ աշխատանքներն ավելի գործնական դարձնել: Այդ աշխատանքների հաշվետվությունը կամփոփենք մամուլի ասուլիսով, և դուք կիմանաք, թե ինչ քայլեր ենք մենք կատարել»,- եզրափակեց նախարարը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



